Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկ հարվածով իշխանության չես գա

Մեկ հարվածով իշխանության չես գա
28.11.2014 | 17:20

Մեր քաղաքական համակարգի նշաձողն անհուսալիորեն ընկած է, քաղաքական մշակույթը գահավիժում է անասելի տեմպերով, ֆանտաստիկ արագությամբ: Մարդիկ են տեսակետներ արտահայտում, քաղաքական լուրջ գործչի դեմքով խոսում, որոնց նույնիսկ գյուղապետի պաշտոն վստահելը՝ շռայլություն կհամարվեր: Հիմա այդ մարդիկ ամեն օր խոսում են՝ մեկը պետականամետի, մյուսը հեղափոխականի կերպարանքով, մեկն իր խոսքով պետությության հերն է անիծում, մյուսը՝ հեղափոխության գաղափարն արժեզրկում:
Մտքի նորահայտ տիտաններից մեկը Ռուստամ Գասպարյանն է, ով պատերազմում ավանդ ունի, սակայն այդ ավանդն ուռճացրած՝ Գագիկ Ծառուկյանի ուսերի վրա եկել է խորհրդարան, մանդատի ուժով իրեն քաղքաքական գործիչ է համարում ու լավաշ հարցազրույցներ է տալիս:
«Եթե բացատրական աշխատանքներ տանում ենք, միանշանակ համաձայնում են մեր բռնած կուրսին, քանի որ հանրահավաքներ անելու իմաստը չկա, դրանով բան չէր փոխվում, ամեն անգամ մարդիկ գնան-գան, կհոգնեն և կհիասթափվեն, ավելի ճիշտ չէ՞ մեկ անգամ արվի, ազգովի արվի, ու վերջացնենք»,- «Հապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է պատգամավորը:
Մեր քաղաքական դաշտում պրիմիտիվ այս ընկալումը տարածված է. մարդիկ հավատում են, մյուսներին, ժողովրդին էլ հավատացնում են, որ մի «կախարդական» հանրահավաքով կարելի է իշխանափխության հարց լուծել:
Շատ պրիմիտիվ մակերեսային մոտեցում է, որովհետև հանրահավաքը գործընթացի ընդամենը մեկ բաղկացուցիչն է, եթե կուզեք՝ «տնային լավ աշխատանքի» գնահատման ձևը: Մեկ հանրհավաքով Սերժ Սարգսյանը և ընդհանրապես որևէ նախագահ հրաժարական չի տա, եթե նույնիսկ փողոցում հավաքված լինի հարյուր հազար մարդ:
Հայաստանում չկա քաղաքական գործընթաց, որը երկրում հանգեցնի իշխանափոխության կամ որակական փոփոխության: Տեղի է ունենում ինչ-որ գզվռտոց, հնչում են փոխադարձ մեղադրանքներ, բայց այս ամենին հասրակությունը մասնակից չէ, անհաղորդ է ու, թերևս, հասրակությունից օտարված քաղաքական համակարգն այլ վարքագիծ ունենալ չէր էլ կարող: Եթե հասրակությունը մասնակից չէ գործընթացին, եթե մարդիկ անգամ վարքագծային տարբերություն չեն տեսնում հանրապետական Շմայիսի ու Բարգավաճի Յուվեցի Կարոյի միջև, ինչո՞ւ պիտի «ազգովի» հավաքվեն: Այս հարցի պատասխանը Ռուստամը հաստատ չունի, որովհետև նա էլ է անհաղորդ ժողովրդի սպասումներին, իսկ արտասանած տեքստը հազիվ սերտել, անգիր է արել՝ մի քանի անգամ տարբեր թերթերում կրկնելու համար: Նոր ասելիք դեռ չկա: Կանյաչնիում դեռ չեն հավաքվել նորեն ու «ազգովի»:
Սակայն այդ մասին՝ հաջորդ դասին…


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ